Մուտք գործելով arcomfort.am կայք, Դուք ընդունում եք հետևյալ դրույթներն ու պայմանները, որոնք սահմանում են գնորդի կողմից հեռակա կարգով ինտերնետ խանութի միջոցով ապրանքներ ձեռք բերելու կարգն ու պայմանները:
Խնդրում ենք ուշադիր կարդացեք բոլոր մանրամասները: arcomfort.am կայք մուտք գործելով, ուսումնասիրելով, օգտագործելով և տոմսեր պատվիրելով Դուք վստահեցնում եք կազմակերպությանը, որ համաձայն եք ընդհանուր դրույթների ու պայմաների հետ: arcomfort.am ապահովում է Ձեր գաղտնիության պահպանումը:
Այս կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականության համաձայն կարգով: arcomfort.am կարող է երբեմն փոփոխել սույն քաղաքականությունը՝ թարմացնելով այս էջը:
Տեղեկությունները պահանջվում են Ձեր կարիքները հասկանալու և Ձեզ մատուցվող ծառայության լավագույն որակն ապահովելու համար, ինչպես նաև հետևյալ մասնավոր պատճառներով.
Մենք կարող ենք պարբերաբար նոր պրոդուկտների, հատուկ առաջարկների և մեր կարծիքով Ձեզ հետաքրքրող այլ տեղեկությունների մասին տեղեկատվական նամակներ ուղարկել Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին. Ժամանակառժամանակ մենք կարող ենք Ձեր տվյալներն օգտագործել նաև շուկայական հետազոտությունների նպատակով էլեկտրոնային փոստի, հեռախոսի կամ փոստի միջոցով Ձեզ հետ կապ հաստատելու համար. Ձեր տեղեկությունները կարող են օգտագործվել կայքը Ձեր հետաքրքրություններին համապատասխան կարգավորելու նպատակով.
Մենք երրորդ անձանց չենք փոխանցելու Ձեր անձնական ինֆորմացիան։ Պարտադիր նախապայմաններից մեկն է , որ Ձեր 18 տարին լրացած լինի և պատասխանատվություն կրեք Ձեր գնումների համար ։ Եթե Դուք դեռ չափահաս չեք, խորհուրդ է տրվում կայքից օգտվել ծնողների կամ օրինական խնամակալի հսկողությամբ։
Կայքում օնլայն վճարումների ժամանակ անհրաժեշտ անձնական եւ քարտային տվյալները մուտքագրվում են միայն համապատասխան վճարային համակարգերի / բանկի պաշտպանված էջերում: Նշված տվյալները Կայքում չեն պահպանվում:
arcomfort.am– ը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխություն մտցնել իր դրույթներում եվ պայմաններում, նախապես այդ մասին չտեղեկացնելով։ Վճարման միջոցներ Կայքում վճարումը կատարվում է քարտային վճարումով՝ AmeriaBanki էջում։
Տոմսերի վերադարձ և փոխանակում հնարավոր է կատարել ուղևորափոխադրումից մինչև մեկ օր առաջ ընկած ժամանակահատվածում։ Վերադարձված տոմսերի գումարի ետ վճարումը իրականացվում է միայն այն եղանակով, որով ստացվել է այդ վճարումը՝ 10% պահումով։ Օրինակ՝ եթե Դուք վճարել եք վճարային քարտով, ապա գումարը չի կարող վերադարձվել կանխիկ և կվերադարձվի քարտային գործարքը չեղարկելու միջոցով:
Պատասխանատվություն
Ա) Կազմակերպությունը պատասխանատու է նշված հասցեներում ուղևորափոխադրումների համար:
Բ) Պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից էջում ներկայացված նկարագրության, սխալ ընկալման համար:
Գ) Պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից տվյալների սխալ լրացման հետևանքով առաջացած խնդիրների համար։
Դ ) Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այն ուղևորափոխադրումների համար, որոնք տեղի են ունեցել ֆորս մաժորային իրավիճակներում( հրդեհ, հոսանքի բացակայում, համակարգի անսարքին վիճակ և այլն):